Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով հետաքննության մեջ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնաբերել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը Անդրեյ Կառլովի սպանությունից հետո մարդասպան Մեւլութ Ալթընթաշի հեռախոսը դժվարությամբ է կարողացել ապակոդավորել՝ օգտագործելով նոր սիմ քարտ։ Հեռախոսի ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ Մեւլութ Ալթընթաշը  էլեկտրոնային հաղորդակցության համար Gmail  է օգտագործել, սակայն սպանությունից 2 ժամ հետո բոլոր նամակներն ավերադարձ ջնջվել են։

Այս փաստը ոստիկանությանը տարակուսանք է առաջացրել, քանի որ Մեւլութ Ալթընթաշի սպանությունից հետո են ջնջվել նամակները։ Ոստիկանությունը նամակների հասանելությունը վերականգնելու խնդրանքով դիմել է Gmail–ի ղեկավարությանը։

Նշենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետեւանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։  Սպանությունից հետո ոստիկանները սպանել են նաեւ Մեւլութ Մերթ Ալթընթաշին։ Սպանությունն իրականացրած Մեւլութ Մերթ Ալթընթաշը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։