Բաքուն չի պատրաստվում իր վրա վերցնել ուժ չկիրառելու պատասխանատվությունը։ Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ խաղաղ կարգավորման կոչերին Ադրբեջանի քննադատությունը։

«Բանակցություններում հիմա հաջողություն չենք սպասում, դրա համար ոչ մի պայման եւ հիմք չկա։ Ակնհայտ է, որ Բաքուն  նպատակ ունի օգտվել համանախագահների փոփոխությունից եւ թուլացնել Մինսկի խումբը։ Բաքուն չի պատրաստվում իր վրա վերցնել ուժ չկիրառելու պատասխանատվությունը, կատարել հրադադարի ռեժիմը պահպանելու խոստումը։ Ակնհայտ է, որ նա ուզում է ձեռքերն ազատ պահել։ Ընդ որում, Բաքուն մտադիր չէ թաղել Մինսկի խումբը, համենայն դեպս, նա դեռեւս խոսում է տարածքային ամբողջականության սկզբունքից՝ որպես առաջնահերթություններից ամենաառաջնահերթ»,- ասել է քաղաքագետը։