Կանադայի Քվեբեկ քաղաքի իսլամական մշակույթի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 5 մարդ, մի քանիսն էլ վիրավոր են, հայտնում է Reuters–ը։

3 անհայտ զինված անձ մտել էին մզկիթ երեկոյան աղոթքի ժամանակ, երբ շենքում մոտ 40 մարդ է եղել։ Նրանք բացականչել էին «Ալլահ Աքբար» եւ  կրակ բացել։

Կենտրոնի ղեկավար Մուհամմեդ Յանգիի խոսքով՝ հրաձգությունը տեղի է ունեցել առաջին  հարկում, հետո հանցագործները բարձրացել էին 2-րդ հարկ։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Վիրավորների կոնկրետ թիվը  հայտնի չէ։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 2 կասկածյալի։