Հունվարի 29-30-ին Տաջիկստանում ձնահոսքի հետեւանքով 7 մարդ է զոհվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի քարտուղար Ումեդա Յուսուպովան:

«5 մարդ զոհվել է Դուշանբե-Խուջանդ մայրուղու վրա թափված ձնահոսքի հետեւանքով, 2 մարդ՝ Խորոգ-Մուհրաբ մայրուղում»,- ասել է նա:

40 ձնահոսքի եւ ձյան տեղումների պատճառով Դուշանբե-Խուջանդ մայրուղին փակվել է, ավելի քան 200 ավտոմեքենա արգելափակվել է: Տարհանվել է մոտ 800 մարդ եւ 50 բեռնատար ու 150 մարդատար ավտոմեքենա:

Ձնահոսքերի տեղերում բնակչության անվտանգության ապահովման համար պետավտոտեսչության եւ ճանապարհային ծառայության աշխատակիցների հսկիչ դիտակետեր են ստեղծվել:

Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության կոմիտեն Տաջիկստանի քաղաքացիներին եւ հյուրերին խնդրել է ձնահոսքի վտանգ ունեցող շրջաններ ուղեւորություններից եւ արշավներից զերծ մնալ, աչալուրջ եւ զգույշ լինել: Վտանգը կպահպանվի եւս 3-4 օր: