Ադրբեջանի ԶՈւ-ում գրանցվել է ինքնասպանության հերթական դեպքը:

Վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ զինծառայող Խանալի Ֆաթուլաեւը մահացել է ոչ մարտական իրավիճակում՝ ինքնասպանություն կատարելով:

Ավելի վաղ լրատվամիջոցները զինծառայողի մահը վերագրել էին հայկական կողմից կրակոցին: