Հունվարի 27-ին, ժամը 7.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել եւ բերման են ենթարկել 53-ամյա Պարգեւ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2013 թ. նոյեմբերի 27-ից Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 173 հոդվածի մեղադրանքով (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը):

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: