British Airways բրիտանական ավիաընկերության հարբած ռուս ուղեւորը վեճ է սկսել օդանավում զուգարանի հերթի պատճառով, հայտնում է «360» հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։

Պորտալը ճշգրտում է, որ խուլիգանը խախտել էր կարգուկանոնը Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից Բանգկոկի օդանավակայան չվերթի ժամանակ։ Տղամարդը հարվածել է հերթ պահող բրիտանացի զբոսաշրջիկ Սայմոն Ջոնսոնի մեջքին ու սկսել հրել նրան՝ փորձելով շուտ հասնել զուգարան։ «Նա մեծ էր, շատ հարբած ու ագրեսիվ։ Բավականին սարսափելի էր»,- հիշում է Ջոնսոնը։

Ի վերջո 47-ամյա զբոսաշրջիկն ու ինը այլ ուղեւորներ անշարժացրել են արգեսիվ ուղեւորին, իսկ բորտուղեկցորդուհիները կապել են նրան։ Բանգկոկ ժամանելուց հետո իրավախախտին հանձնել են տեղի ոստիկանություն։