Երեւանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկում հունվարի 30-ին հայտնաբերվել է երկու տղամարդու դի:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ժամը 15:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 36-րդ փողոցի տներից մեկում մահացել է 57-ամյա Գ.Կ-ն:

Մեկնած օպերատիվ խումբը նշված տան հյուրասենյակում հայտնաբերել է նաեւ 62-ամյա Ա.Ա.-ի դին:

Նշենք, որ Ա.Ա.-ն հետախուզման մեջ էր գտնվում, նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ոստիկանության փոխանցմամբ, արտաքին զննությամբ նրանց մոտ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Մահվան պատճառը հայտնի չէ, կատարվում է քննություն: