Փետրվարի 1-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, քաղաքացի Կ. Ս.-ի կողմից դատապարտյալ Վ. Ն.-ի համար բերված հանձնուքի թթվասերի տարայի միջից հայտնաբերել եւ առգրավել են պոլիէթիլենային փաթեթ, որում առկա էր «PGN 300» գրառմամբ երկու դեղապատիճ եւ մանրեցված կանեփանման զանգված:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժից NEWS.am-ին հայտնում են, որ առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր, կատարվում է հետաքննություն:


























