Պետերբուրգի բնակիչը սրտի շրջանում դանակի հարվածից վիրավորումով եւ ձեռքերի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:

«Պետերբուրգի 51-ամյա բնակիչը փետրվարի 1-ին հիվանդանոց է տեղափոխվել՝ սրտի շրջանում դանակի հարվածից վիրավորումով եւ ձեռքերի վնասվածքներով»,- հաղորդել է աղբյուրը:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տղամարդն ինքն է շտապ օգնություն կանչել, իսկ հետո հեռախոսով պատահարի մասին պատմել է դստերը: Ըստ լուրերի՝ ինքնասպանության փորձի պատճառ կարող էր դառնալ երկրորդ կնոջից բաժանվելը: