Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում փետրվարի 2-ին պահածոյից մի ամբողջ ընտանիք է թունավորվել: NEWS.am-ի հետ զրույցում Սարուխանի նախկին գյուղապետ Վահան Գեւորգյանը նշեց, որ ընտանիքը Գավառի բժշկական կենտրոն է տեղափոխվել փետրվարի 3-ին, առավոտյան ժամը 4-ին:
Թունավորվածները Սարուխանի բնակիչներ 49-ամյա Տ. Եղիազարյանն է, 26-ամյա Վ. Եղիազարյանն է, 46-ամյա Վ. Աբրահամյանն ու 23-ամյա Շ. Բադալյանն են:
Կատարվում է հետաքննություն:


























