Հյուսիսային Կորեայի պետանվտանգության նախարար Կիմ Վոն Հոնին պաշտոնանկ են արել եւ մեղադրում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կիմ Վոն Հոնին, որը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մերձավորներից է համարվում, պաշտոնանկ է արվել դեռեւս հունվարին:

Հարավային Կորեայի իշխանությունների տեղեկություններով՝ նրան մեղադրում են նաեւ նախարարության աշխատակիցների կողմից խոշտանգումների կիրառման համար:

Նախկին նախարարը Հյուսիսային Կորեայի կառավարության ամենաազդեցիկ անդամներից էր համարվում: