Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը Սպիտակի բժշակական կենտրոն են դիմել Շիրակամուտ համայնքի երեք բնակիչներ. նրանց մոտ ախտորոշվել է թունավորում շմոլ գազից, վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Թունավորվածները եղել են 42-ամյա Մարգարիտ Ե.-ն, 45-ամյա Նորայր Պ.-ն եւ վերջինիս դուստրը՝ 21-ամյա Նելլին: Նրանք պատմել են, որ Սպիտակ-Շիրակամուտ ճանապարհի գազալացակայաններից մեկում մեքենան լիցքավորելուց հետո սկսել են իրենց վատ զգալ: Գազի արտահոսք է եղել, թե՝ ոչ, տուժածները դժվարացել են ասել:
Շիրակամուտում արդեն երեքի վիճակն էլ վատացել է ու հարազատները նրանց անմիջապես տեղափոխել են բժշկական կենտրոն: Կենտրոնի հերթապահ բուժանձնակազմը անհարժեշտ բուժօգնություն է ցուցաբերել տուժածներին, որից հետո նրանց վիճակը կայունացել է:


























