Ադրբեջանում մի տղամարդ փորձել է կրակել թափառական շան վրա ու պատահաբար ինքն իրեն է սպանել։
lent.az կայքի տեղեկություններով Թոֆիկ Իսմայլովը նկատել է, որ բակ է մտել անծանոթ շուն, ու դուրս է եկել, որ սպանի անկոչ հյուրին իր ինքնաշեն հրազենից։ Անհիմն չարության համար փոխհատուցումն իրեն երկար չի սպասեցրել՝ սողնակը դուրս է եկել բնիկից ու մխրճվել տղամարդու աչքի մեջ, որը տեղում մահացել է ։
Ուշագրավ է , որ ընտանիքի անդամները միայն երկու ժամ անց են գտել նրա մարմինը։



























