Փարիզում զինծառայողը վիրավորել է դանակով զինված տղամարդուն, որը փորձել է ճամպրուկով մտնել Լուվրի թանգարան, հայտնում է Reuters–ը։
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ տղամարդը փորձել է ստորգետնյա խանութով մտնել թանգարան եւ հարձակվել է մի զինվորի վրա, որից հետո նրա վրա կրակել են եւ վիրավորել։ Ոստիկանությունը տարհանել է թանգարանի այցելուներին։ Ֆրանսիայի ՆԳՆ–ն Twitter–ում հայտնել է, որ միջադեպը լուրջ է։ Այս պահին թանգարանը փակ է, ոստիկանությունը փակել է դեպի այն տանող ճանապարհները։


























