Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննում է հիփ-հոփ երգչուհի Նիկի Մինաժի տան կողոպուտը, որտեղից գողերը ոչ միայն 175 հազար դոլարի թանկարժեք իրեր են հափշտակել, այլեւ կտրատել են երկչուհու զգեստները, կոտրել նկարների շրջանակները եւ ջարդել օծանելիքի շշերը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Բեւերլի Հիլզում գտնվող տունը հագեցած է տեսահսկման սարքերով, սակայն ոստիկաններին դեռեւս չի հաջողվել կասկածյալներին նույնականացնել: «Մինչեւ այժմ հայտնի չէ, թե գողերն ինչպես են տուն մտել»,- խոստովանել է Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչը: