Խենան նահանգի բնակիչը վեճի ժամանակ դանակով մորթել է իր հինգ հարեւաններին, հայտնում է «Սինհուան»։

Ոստիկանության տեղեկություններով Լու անունով տղամարը դանակով սպանել է իր երեք հարեւաններին, վիրավորել եւս չորսին,  որոնցից երկուսը ավելի ուշ մահացել են հիվանդանոցում։

Դրանից հետո տղամարդը փորձել է ինքնասպան լինել։ Դեպքի վայր ժամանակ ոստիկանները կալանավորել են նրան։ Վեճի պատճառը ենթադրաբար հողի հարցն է եղել։