Նորվեգիայում կետ է սատկել օվկիանոս նետված մեծ քանակության պոլիէթիլենային փաթեթների պատճառով։ Կենդանին կուլ էր տվել դրանք ու տանջվելով սատկել, գրում է Life–ը։
Նորվեգացի գիտնականները ավելի քան 30 պոլիէթիլենային փաթեթ էին գտել կետի ստամոսքում, որին սատկած էին գտել ծանծաղուտում։ Նրանց կարծիքով կետը սատկել էր պլաստիկ թափոններ կուլ տալու պատճառով, ու դատելով ծովերի աղտոտման տեմպերից՝ մոտ ժամանակներս ուրիշ ծովային կենդանիներ էլ կսատկեն։
Սատկած կետի ստամոքսը ուսումնասիրել էր կենդանաբան Տերյե Լիսլեվանդը։ Նա հայտնաբերել է, որ այն լի է պլատիկ թափոններով ու դանիերեն ու անգլերեն պիտակներով։ Կետի աղիներում նույնպես փաթեթներ կային, ինչը կենդանուն ուժեղ ցավ է պատճառել։


























