Եւս մեկ ամերիկյան ռիթեյլոր է հրաժարվել Ivanka Trump ապրանքանիշի ապրանքներից , որը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Neiman Marcus ռիթեյլորը որոշել է ապրանքանիշից հրաժարվել վաճառքի տվյալների հիման վրա, հայտնում է ABCnews–ն։
Ընդ որում նշում են, որ Neiman Marcus խանութներում ներկայացված են եղել Ivanka Trump ոսկերչական արտադրանքի փոքր հավաքածուն։
Ավելի վաղ Ivanka Trump ապրանքատեսակներից հրաժարվել է ամերիկյան Nordstrom ռիթեյլորը։



























