Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան մտնել ցանկացող միկրոավտոբուսը հրաժարվել է ենթարկվել ոստիկանների՝ կանգ առ» հրահագին ու արագ հեռացել է։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի օդանավակայանի տարածք է ցանկացել մտնել մի միկրոավտոբուս, սակայն հրաժարվել է կանգնել ոստիկանական անցակետի մոտ։ Ոստիկաններն աարագ սկսել են կրակել միկրոավտոբուսի անիվների ուղղությամբ, սակայն միկրոավտոբուսը հետ է շրջվել ու արագ հեռացել օդանավակայանի տարածքից։
Ոստիկանները նշել են, թե մեքենայի մեջ 3 հոգի են եղել եւ աշխատանքներ են իրականացվում նրանց գտնելու համար։





























