Մոտ 10 մարդ մահացել է, եւս 12 մարդ վիրավորվել ձնահոսքի հետեւանքով, որը տեղի է ունեցել Աֆղանստանի Բադահշան գավառի գյւղերից մեկում: Այս մասին «Սինհուա»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների եւ հումանիտար հարցերով ծառայության տնօրեն Սայեդ Աբդուլա Ջեհքանը:
Նրա խոսքով՝ նախնական տեղեկություններով 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ: Հնարավոր է՝ զոհերի թիվն աճի, քանի որ աղետի հետեւանքով 18 տուն փլուզվել է: Պաշտոնյան հայտնել է, որ տուժած շրջան փրկարար խումբ է ուղարկվել:
Վերջին մի քանի շաբաթներին Քաբուլից 315 կմ հյուսիս-արեւելք գտնվող այս լեռնային շրջանում ձյան ուժեղ տեղումներ են գրանցվել:


























