Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղում փետրվարի 3-ին կախվելու միջոցով ինքնասպան եղած 27-ամյա կինն ամուսնացած էր, ունի երեք երեխա: Գյուղում նա ապրել է ամուսնու եւ երեխաների հետ: NEWS.am-ի տեղեկություններով, դեպքից մեկ օր առաջ նրանց տանը խնջույք է եղել, առավոտյան էլ, երբ ամուսինը տանը չի եղել, 27-ամյա կինը զանգել է նրան, ասել, որ սիրում է նրան եւ ինքնասպան եղել:
Ամուսինը վերադառնալով տուն՝ կնոջը հայտնաբերել է անասնագոմում՝ առաստաղից կախված:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղում 27-ամյա կինը կախվելու միջոցով ինքնասպան է եղել:


























