Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 6-ին, ժամը 03.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարալանջի պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ձորում. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ «Peugeot 307» մակնիշի 97 CC 999 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 34-ամյա Գոռ Մ.) դուրս է եկել Սարալանջի պողոտայի երթեւեկելի հատվածից, մոտ 100 մետր գլորվել ու կողաշրջված հայտնվել ձորում:

 եւ շրջվել Տերյան փողոցի թիվ 131 շենքի մոտակայք:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդ Գոռ Մ.-ն աշխատում է «Սասնա ճրագ» ՍՊԸ-ի տնօրեն, Իսկ ավտոմեքենայում էլ հայտնաբերվել է ատրճանակ։