Ավստրալիայում իրավապահ մարմինները զբոսանավի վրա հատուկ գործողության ժամանակ առգրավել են կոկաինի ռեկորդային քանակ՝ 1.4 տոննա։ Այս մասին հայտնում է Reuters–ը։

Հատուկ գործողությունն ընթացել է անցյալ շաբաթ։ Ձերբակալվել է 6 մարդ, այդ թվում՝ 5 ավստրալացի։ Նրանց մեղադրանք են ներկայացրել թմրանյութերի մաքսանենգության մասին դավադրության կապակցությամբ։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։

Ավստրալիայի արդարադատության եւ միգրացիայի նախարարների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ դա մեկ գործողության ընթացքում Ավստրալիայում երբեւէ առգրավված կոկաինի ամենամեծ քանակն է։