Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը կանդրադառնա երկրում կաշառակերության դեմ պայքարում առաջընթացի բացակայության հարցին։ Ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ կաշառակերության դեմ պայքարը երկրում առաջընթաց չի գրանցում, վարչապետն ասաց. «Ես կասեմ»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ առեւտրային պալատում ելույթի ժամանակ ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզն ասել էր, որ կաշառակերությունը սպառնում է ազգային անվտանգությանը, եւ դա շատ ակնհայտ է դարձել 2016-ի ապրիլին Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերից հետո։


























