Թուրքիայի կրթական Egitim-sen արհմիությունը Թուրքիայի աղջիկ երեխաների հետ կապված վիճակագրություն է ներկայացրել։
Զեկույցի մեջ նշվել է, որ Թուրքիայում մոտ 600 հազար աղջիկ դպրոց չի հաճախում։ «Նախորդ տարի 368 երեխա, որոնցից 3–ը հաշմանդամ, սեռական ոտնձգությունների են ենթարկվել։ Այդ դեպքերի 59 տոկոսը տեղի է ունեցել դպրոցներում։
Ավելացել են աղջիկ երեխաների ինքնասպանությունները, որոնք հիմնականում կապված են ամուսնությունների հետ»,–նշվել է զեկույցում։



























