Լուիզիանայում գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է երեք մարդ։ ABCnews-ի փոխանցմամբ մեկ մարդ անհետ կորած է համարվում։ Պայթյունը տեղի է ունեցել Բորեգարդ-Փերիշում գտնվող գործարանում։ Պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն։