Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Խանջյան փողոցի թիվ 12 հասցեի մոտից բերման են ենթարկել 30-ամյա Հովհաննես Կ.-ին եւ հրավիրել 59-ամյա Սոֆյա Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ թիվ 58 երթուղու ավտոբուսում Հովհաննես Կ.-ն Սոֆյա Ղ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ վճարման անդորրագիր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:




























