Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 09:42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մոլդովական փողոցի (Նոր Նորքի 2-րդ զանգված) թիվ 55/4 շենքի մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:57-ին, մարվել՝ 10:04-ին:

Ամբողջությամբ այրվել է «Opel Astra» մակնիշի 35 TL 446 համարանիշի ավտոմեքենայի սրահը: