Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 44 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ տարբեր բանկային քարտեր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի 29 շենքի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 29-ամյա Գոռ Պ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: