Հինգ անանուն Կուրիլյան կղզիներ անվանում են ստացել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ համապատասխան կարգադրություն է ստորագրել վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։

Հիմա այդ կղզիները կրում են գեներալ-լեյտենանտ Կուզմա Դերեվյանկոյի, դիվանագետ Անդրեյ Գրոմկոյի, Սախալինի նախկին նահանգապետ Իգոր Ֆարխուդինովի, գեներալ լեյտենանտ Ալեքսեյ Գնեչկոյի ու հեռավոր նավարկության կապիտան Աննա Շչետինինայի անունները։