Փետրվարի 10-ին, ժամը 3.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի 31 հասցեում «Միթսուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենա է այրվում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 3.30-ին այրվել է Սարյան փողոցի թիվ 31 շենքի բակում կայանված, 43-ամյա Ա.-ի ավտոմեքենան:

Վնասի չափը պարզվում է:

Քննությունը վարում է ՀՀ ԱԻՆ ՀՓՋ հետաքննության բաժինը: