Երեւանում, այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության բրիգադն ահազանգել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել են Շերամի 113 շենք, որտեղ շենքին կից ավտոտնակում հայտնաբերել են տղամարդու դի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում կայանված Opel մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 41-ամյա Հարություն Գեւորգյանի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է շմոլ գազից, քանի որ ավտոտնակում ավտոմեքենան, որը շահագործվում էր՝ որպես տաքսի, շարժի էր դրել եւ առաջացած շմոլ գազի հետեւանքով Հարություն Գեւորգյանը մահացել է։