Բելգիայում գազից 67 մարդ է թունավորվել ավտոարշավի տաղավարում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Soir պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել Վավր քաղաքի «կարտինգ-կենտրոնում»: Պատճառն օդափոխման համակարգում խնդիրն է եղել, ինչի արդյունքում մարդիկ սկսել են շնչել մեքենաներից արտանետվող գազը:

5 մարդ ծանր վիճակում է: Տուժածներին տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել, այդ թվում՝ Բրյուսելի բուժհաստատություններ: