Փետրվարի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի Դիմիտրով գյուղի կամրջի մոտ բախվել է բետոնյա սյանը, այնուհետեւ գազատար խողովակին:

Պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: