Հանրապետության տարածքում փետրվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 20-21-ին միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կբարձրանա 7-9 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում փետրվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը բարձրադիր գոտիներում կդիտվի -14-16, ցածրադիր գոտիներում՝ -18-20, ցերեկը՝ -3-5 աստիճան ցուրտ:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -25-30, ցերեկը` -7-12,

Կոտայքում՝ գիշերը` -25-30, ցերեկը` -7-12,

Գեղարքունիքում՝ գիշերը` -25-30, ցերեկը` -7-12,

Լոռիում՝ գիշերը` -11-16, ցերեկը` +2+5,

Տավուշում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +5+10,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -25-30, ցերեկը` -7-12,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -16-20, ցերեկը` -2-5,

Արարատում՝ գիշերը` -20-23, ցերեկը` -3-6,

Արմավիրում՝ գիշերը` -20-23, ցերեկը` -3-6,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -25-30, ցերեկը` -7-12,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -20-23, ցերեկը` -3-6,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` -1-6, ցերեկը` +5+10,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -6-11, ցերեկը` +3+8,

Արցախում՝ գիշերը` -1-6, ցերեկը՝ +5+10: