Մալայզիան չի համաձայնել Հյուսիսային Կորեայի հետ համատեղ հետաքննել Կիմ Չեն Ընի խորթ եղբոր՝ Կիմ Չեն Նամի մահվան գործը: Այս մասին հայտարարել է Մալայզիայի ոստիկանության ղեկավարը:

«Մենք զոհվածի հարազատների հետ կարող են կապ հաստատել առանց Հյուսիսային Կորեայի դեսպանության օգնության»,- ասել է պաշտոնյան:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նախօրեին Մալայզիայում Հյուսիսային Կորեայի դեսպան Կան Չհոլին ԱԳՆ էին կանչել՝ կապված Փհենյանի դիրքորոշման հետ, որը պահանջել է փոխանցել Կիմ Չեն Նամի մարմինը: Դեսպանը հայտարարել է, որ նրա հետ կապված միջադեպը շահեկան էր միայն Հարավային Կորեային: Քանի որ Մալայզիան հրաժարվել է փոխանցել զոհվածի մարմինը, դեսպան Կան Չհոլն ասել է, որ չի վստահում տեղի ոստիկանության հետաքննությանը: