ԱՄՆ Վիրջինիա նահանգից գեյմեր Բրայան Վինյոն վախճանվել է  World of Tanks 24-ժամյա բարեգործական մարաթոնյան խաղերի ժամանակ, հաղորդում է Sun պարբերականը։

Նշվում է, որ մարաթոնը հեռարձակել է Twitch կայքը։ Մարաթոնի նպատակն էր գումար հավաքել Make-A-Wish Foundation բարեգործական հիմնադրամի համար, որն օգնում է իրականացնել մահացու հիվանդ մարդկանց երազանքները։ 

22-ժամյա խաղի ժամանակ Վինյոն՝ հայտնի  Poshybrid կեղծանվամբ, գնացել է ծխելու եւ այդպես էլ չի վերադարձել խաղը շարունակելու։ Ուստի մոդերատորներն ու հանդիսատեսը որոշել են, որ նա քնել է։ 

Նույն օրվա երեկոյան գեյմերի ծանոթներից մեկը տեսել է նրան առցանց ռեժիմում եւ հաղորդագրություն ուղարկել։ Վինյոյի մահվան մասին հայտնի է դարձել այդ մարդուց, ով պնդում է, թե ոստիկանական բաժանմունքի հետախույզ է։