Ազատ առեւտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագրի (NAFTA) վերանայման մասին ցանկացած բանակցություններ հնարավոր են միայն բոլոր երեք անդամների՝ ԱՄՆ-ի Կանադայի, Մեքսիկայի մասնակցությամբ, ասել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Խրիստյան Ֆրիլանդը, փոխանցում է Reuters–ը։
«Մենք հստակ ընդունում ենք, որ NAFTA–ն եռակողմ համաձայնագիր է ու բանակցությունները, եթե դրանք կայանան, նույնպես եռակողմ կլինեն»,- ասել է Ֆրիլանդը համաժողովի ժամանակ, որը նվիրված է եղել Հյուսիսային Ամերիկայի ապագահին։
«NAFTA-ն եռակողմ համաձայնագիր է ու դրա մասին ցանկացած բանակցություն պետք է եռակողմ լինի»,- ասել է Մեքսիկայի արտգործնախարար Լուիս Վիդեգարայը լրագրողներին՝ Ֆրիլանդի մեկնաբանությունից հետո։
Մեքսիկայի էկոնոմիկայի նախարար Իլդեֆոնսո Գուախարդոն ավելի վաղ ասել էր, որ NAFTA–ի մասին բանակցությունների հիմնական մասը պետք է իրականացվի եռակողմ ձեւաչափով, որպեսզի ներդրողները վստահ լինեն, որ ամենուրեք նույնատեսակ ներդրումային նորմեր են գործում։



























