Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 22-ին, ժամը 12.30-ին, բաժին է ներկայացել 35-ամյա Էդուարդ Դ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2016թ. հունիսի 29-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի /թմրանյութի իրացում/ մեղադրանքով գտնվում էր միջպետական հետախուզման մեջ:




























