Մալայզիայի իշխանությունները դիտարկում են երկրից ԿԺԴՀ դեսպանին արտաքսելու ու Փհենյանում իրենց դեսպանատունը փակելու հնարավորությունը։Այս մասին հայտնել է Asian Correspondent –ը՝ վկայակոչելով կառավարություն բարձրաստիճան պաշտոնյաների։
Մալայզիայի ու Հյուսիսային Կորեայի հարաբերությունները վատացել են Կուալա Լումպուրի օդանավակայանում ԿԺԴՀ առաջնորդի եղբոր՝Կիմ Չեն Նամի սպանությունից հետո։ Մալայզիայի իշխանությունները համարում են, որ նրան թունավորել են։ Կասկածյալներից երկուսը Հյուսիսային Կորեայի քաղաքացիներ են, մեկը Մալայզիայում ԿԺԴՀ դեսպանատան երկրորդ քարտուղարն է։
Անցած շաբաթ Հյուսիսային Կորեայի դեսպանը հայտնել էր, որ Փհենյանը չի կարող այդ գործի քննությունը Մալայզիային վստահել, նաեւ նրան մեղադրել էր «արտաքին ուժերի հետ դավադրության մեջ»։
Մալայզիական չինովնիկի խոսքով, դեսպանի հայտարարությունները բարկացրել են տեղի իշխանություններին, որոնք իրենց պատասխանն են պատրաստում։ Հնարավոր է, որ դեսպանին «պերսոնա նոն գրատա» կհայտարարեն, դա կլինի Մալայզիայի կողմից հնարավոր ամենակոշտ պատասխանը։ Ըստ աղբյուրի՝ դիտարկվում են նաեւ այլ տարբերակներ։ Մասնավորապես Փհենյանում Մալայզիայի դեսպանատան փակումը, անվիզա ռեժիմի չեղարկումը։ Բացառված չէ նաեւ դիվանագիտական ու առեւտրային համագործակցության խզումը։




























