ՄԱԿ–ը պետք է «իսրայելական ագրեսիայից պաղեստինցի ժողովրդի պաշտպանության միջազգային մեխանիզմ ստեղծի»՝ մասնավորապես ուղղված իսրայելական բնակավայրերի «սողոսկման քաղաքականության» սահմանափակմանը։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը՝ ՄԱԿ–ի՝ Մարդու իրավունքների խորհրդի 34–րդ նստաշրջանի բացմանն իր ելույթի ժամանակ, հաղորդում է TASS–ը։
«ՄԱԿ–ը պետք է միջազգային զսպող մեխանիզմ մշակի՝ իսրայելական ագրեսիայից պաղեստինցիներին պաշտպանելու համար՝ ուղղված բռնազավթման հետեւանքների վերացմանը՝ ներառյալ Իսրայելի կառուցած պատի չեզոքացումն ու պաղեստինյան հողում իսրյալեկան բնակավայրերի սողոսկման քաղաքականության սահմանափակման», - ասել է Աբասը։
Պաղեստինի նախագահը կարծիք է հայտնել, որ առանց միջազգային զսպման «Իսրայելը կշարունակի բռնազավթման քաղաքականությունը»։ Աբասն ընդգծել է, որ Պաղեստինն այսօր կողմ է հանդես գալիս Իսրայելի հետ խաղաղ բանակցություններին՝ ՄԱԿ–ի եւ գերտերությունների հետ համագործակցությամբ, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ։



























