Իսրայելի ավիացիան հարվածել է Գազայի հատվածին՝ պաղեստինցի գրոհայինների հրթիռակոծությունից մի քանի ժամ հետո: Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները:

Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Քիդրան «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ իր տրամադրության տակ տեղեկություններ չկան ռմբակոծության հետեւանքով տուժողների մասին:

«Ֆալաստին-24» պարբերականը փոխանցել է, որ օդանավերը գրոհել են միչեւ 16 թիրախներ: Նրա տեղեկություններով՝ հարվածները հասցվել են հիմնականում վարժանքային հարթակներին, որոնք օգտագործում են պաղեստինյան տարբեր խմբավորումների գրոհայինները:

Հարձակումը հավանաբար անցյալ գիշեր Իսրայելի հարավում ընկած եւ ոչ մի վնաս չպատճառած պաղեստինյան հրթիռի պատասխանն է: