Ընտրությունների նախօրեին արդեն 7 հազար մարդ փոխել է գրանցումը։

Ընտրությունների նախօրեին արդեն 7 հազար մարդ է փոխել իր գրանցումը։Այս մասին փետրվարի 28-ին խորհրդարանում պատգամավորական ելույթների ժամին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Դա պայմանավորված է նրանով, որ օլիգարխները , որոնք ցանկանում են անցնել խորհրդարան, իրենց տարածքային ընտրատարածքներում փորձում են ձայն հավաքել իրենց ձեռնարկությունների աշխատակիցների հաշվին։

Կոպիտ ասած՝ օրենքով գրանցում փոխելն արգելված չէ, բայց բոլորին էլ հասկանալի է, թե ով է մարդկանց ստիպում այդպես վարվել, հավելեց նա։