Բնօգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտի տեսուչները Մոսկվայի հարավում՝ արդյունաբերական գոտում հայտնաբերել են երկու կորյուններ, հայտնում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը։
«Նախնական տեղեկություններով, կորյունները 5-6 ամսական են։ Կենդանիները դեռ փաստաթղթեր չունեն։ Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպարտամենտից հավելել են, որ տեսուչները կորյուրններին կփոխանցեն վայրի կենդանիների կենտրոն։




























