2016-ին աշխարհում միլիարդատերերի թիվն աճել է 60-ով: Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է The Wealth Report-ի հաշվետվությունում:

Հայտնի է դարձել, որ անցյալ 10 տարիների ընթացքում միլիարդատերերի թիվն ավելացել է 45 տոկոսով եւ ներկայում մոտեցել 2024 ցուցանիշին։ 

Իսկ մուլտիմիլիարդատերերի թիվը, որոնց կապիտալը գերազանցում է 30 մլն դոլարը, աճել է 6340 անձով։ 

Նշվում է, որ ՌԴ-ի եւ ԱՊՀ-ի տարածքում անցյալ տարի միլիարդատերերի թիվը հասել է 90, մուլտիմիլիոնատերերինը՝ 3230 մարդու։