Արարատի մարզի Վեդի քաղաքում այսօր՝ մարտի 3-ին,  77-ամյա տղամարդը ձյուն մաքրելիս ընկել է տան տանիքից, նրան տեղափոխել են Վեդի քաղաքի հիվանդանոց: NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ 77-ամյա Ս. Գալստյանի մոտ պարանոցի կոտրվածք է հայտնաբերվել, նրան  տեղափոխել են Երեւան: