Դերասան Արնոլդ Շվարցենեգերը հեռանում է NBC հեռուստաընկերության «Հայտնիի աշակերտը» հեռուստաշոուից, որտեղ հաղորդավարի պաշտոնում փոխարինել է Դոնալդ Թրամփին, հաղորդում է Fox News-ը:
Շվարցենեգերի` շոուն լքելու պատճառները չեն հստակեցվում: Ի դեպ, շոուի վերջին եթերաշրջանը ձախողվել էր` ընկել էր վարկանիշը, խնդիրներ էին սկսվել գովազդատուների հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ դերասանը չի կարող լավ կատարել այդ աշխատանքը: Ի պատասխան Արնոլդ Շվարցենեգերը տեսագրություն էր տեսագրել` Թրամփին առաջարկելով փոխարինել վերջինիս:




























