Մարտի 5-ին, ժամը 9.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 35-ամյա Օլեքսեյ Բ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2011 թ. նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ԱՄԷ դաշնային քրեական օրենսգրքի 121/1 հոդվածի եւ 404 հոդվածի (վստահությունը չարաշահելը) մեղադրանքով:


























