Բաքվում փեսան դաժան հաշվեհարդար է տեսել հարսնացուի ու նրա քրոջ հետ։
Vesti.Az -ի փոխանցմամբ, Բինա ավանի բնակչուհի 1991 թ․ ծնված Իլախա Ագաեւան նշանված է եղել 1986 թ ծնված Նաջաֆ Մեջիդովի հետ։ Բայց քանի որ Նաջաֆը շատ անզուսպ կենսակերպ էր վարում, աղջիկը որոշել է նշանը հետ տալ։
Նաջաֆը,իմանալով աղջկա մտադրության մասին, եկել է հարսնացուի տուն, որ համոզի նրան մտափոխվել։ Բայց աղջիկը հրաժարվել է հանդիպել նրա հետ ու թույլ չի տվել, որ նա ներս մտնի։ Նաջաֆը աղջկա կամքին հակառակ՝ մտել է տուն ու դանակով հարվածել Իլախային կոկորդի մասում։ Իլախայի քույրը, որը փորձել է խանգարել Նաջաֆին, նույնպես վիրավորվել է։ Ծանր վիրավորված Իլախան տեղում մահացել է, իսկ նրա քույրը՝ Ռախիմա Ագաեւան հոսպիտալիզացվել է, նրա վիճակը մնում է ծանր։




























